Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ձյուդոյիստներն ավարտեցին

Ձյուդոյիստներն ավարտեցին
16.02.2016 | 10:52

Ավարտվել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոններ են հռչակվել կանանցից Նունե Նազարյանն ու Աննա Մկրտչյանը (52 և +52 կգ քաշային կարգեր), տղամարդկանցից` Էրիկ Հարությունյանը (55 կգ), Տիգրան Բադալյանը (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյանը (66 կգ), Հարություն Առաքելյանը (73 կգ), Դավիթ Նալբանդյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (+90 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ